Սեպտեմբերի 11-ին Մոսկվայում` Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Մեծ դահլիճում տեղի կունենա Հայաստանի Պետական ակադեմիական երգչախմբի համերգը, որին կմասնակցի նաև Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը: Գլխավոր դիրիժորն է Հովհաննես Չեքիջյանը:
Համերգը նվիրված է պատմական գիտությունների թեկնածու, ականավոր պետական գործիչ, ԽՍՀՄ և ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Կամո Ուդումյանի 85-րդ հոբելյանին:
Համերգին կհնչեն Կոմիտասի, Ֆրանց Շուբերտի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ջուզեպպե Վերդիի և Կարլ Օրֆի ստեղծագործությունները:






