Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի ստացել տեղեկություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ միջազգային միջնորդների կողմից մշակվող նոր առաջարկությունների մասին: Այդ մասին «Դե-ֆակտո» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը` մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունները` մարտի 7-8-ը Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկությունների նախապատրաստման մասին: Ինչպես ակնկալվում է, հանդիպման ժամանակ կորոշվեն համանախագահների այցի ժամկետները հակամարտության տարածաշրջան: