AM
6 September 2012 - 14:26 AMT

Միխաել Հանեկեի «Սերը» արժանացել է ՖԻՊՐԵՍՍԻ-ի գրան պրիին

Միխաել Հանեկեի` Ոսկե արմավենու արժանացած «Սերը» ֆիլմն, ՖԻՊՐԵՍՍԻ-ի գրան պրիին է արժանացել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով կազմակերպության կայքը:

Ըստ ավանդության, ՖԻՊՐԵՍՍԻ-ի գրան պրին շնորհվում է Սան Սեբաստյանի կինոփառատոնի բացմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին: Քվեարկությանը մասնակցել են 225 կինոքննադատներ: Հանեկեն նախկինում ստացել է ասոցիացիայի գրան պրին 2009թ` «Սպիտակ ժապավեն» ֆիլմի համար: Նախորդ տարի քննադատների գլխավոր մրցանակին է արժանացել Թերրենս Մալիկի «Կենաց ծառը» ֆիլմը: