AM
7 Սեպտեմբեր 2012 - 06:06 AMT

Լոնդոնը կրկին գլխավորել է նորաձևության համաշխարհային մայրաքաղաքների վարկանիշը

Լոնդոնը երկրորդ տարին շարունակ գլխավորում է նորաձևության համաշխարհային մայրաքաղաքների վարկանիշը, կրկին առաջ անցնելով իր հիմնական մրցակցից` Նյու Յորքից: Համապատասխան ցուցակ է ներկայացրել «Գլոբալ լենգվիջ մոնիտոր» ընկերությունը, որը մասնագիտացած է ինտերնետում և ԶԼՄ-ներում հետաքրքրության վերլուծության և ուսումնասիրման ոլորտում:

Ընկերության նախագահ Փոլ Փայակի խոսքով, արքայազն Ուիլյամի կնոջ ոճի էլեգենտությունը և անթերիությունը, ինչպես նաև 2012-ի Օլիմպիադան օգնեցին Լոնդոնին պահպանել առաջատարի դիրքերը: Բրիտանական նորաձևությունը նույնիսկ դարձել էր խաղերի փակման արարողության թեմաներից մեկը: Մեդիա-հետաքրքրության վարկանիշում երրորդ տեղը զբաղեցրել է Բարսելոնան, 4-րդ տեղը` Փարիզը, 5-րդ տեղը` Մադրիդը:

Բրազիլական Սան Պաուլուն, որը 7-րդ տեղում է, ճանաչվել է Լատինական Ամերիկայի նորաձևության մայրաքաղաք, Ասիայում նորաձևության մայրաքաղաք է ճանաչվել Հոնկոնգը, որը 12-րդն է:

Մոսկվան վարկանիշում զբաղեցնում է 35-րդ տեղը` մեկ տարվա ընթացքում նահանջելով 17 հորիզոնականով: