AM
7 September 2012 - 07:44 AMT

Սեպտեմբերի 8-ին հայերը դուրս կգան ցույցի Բրյուսելում

Վերջերս տեղի ունեցած Հունգարիա- Ադրբեջան խայտառակ գործարքի կապակցությամբ Բելգիայի Բրյուսել քաղաքում (1040 Bruxelles. rue de treves 92-98) սեպտեմբերի 8-ին ժամը 11-ին Եվրոպական միության, Հունգարիայի մշտական ներկայացուչության դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա, որի պահանջն է վերականգնել արդարությունը: Ակցիայի կարգախոսները կլինեն «Ո՛չ Ռամիլ Սաֆարովի հերոսացմանը», « Ո՛չ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը»:

Ակցիայի մասնակիցներն են Հայ Ուսանողական միությունը, Բելգիայի Համազգային միություն, Հայ Դատի հանձնախումբը, Հայ հեղափոխական դաշնակցությունը: