AM
7 Սեպտեմբեր 2012 - 14:21 AMT

Հունգարական տիկնիկային թատրոնը չի մասնակցի «Թումանյանական հեքիաթի օրվան»

Հունգարական «Լացիբաշի բաբսինհազ» տիկնիկային թատրոնը չի մասնակցելու Լոռու մարզում անցկացվող տիկնիկային թատրոնների «Թումանյանական հեքիաթի օր» ավանդական միջազգային VII փառատոնին: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց փառատոնի նախագահ Արմեն Սաֆարյանը: Նրա խոսքով, հունգարական թատրոնը փառատոնի բարեկամն է, սակայն ելնելով վերջին քաղաքական իրադարձություններից, նրանք այս տարի չեն մասնակցի «Թումանյանական հեքիաթի օրվան»: Բացի թատրոնի ելույթից, նախատեսված էր նաև հունգարացի Լասլո Սենտիրմայի մասնակցությամբ վարպետության դաս, որը նույնպես չի կայանա:

Փառատոնի պաշտոնական բացումը տեղի է ունենալու սեպտեմբերի 11-ին` Դսեղի Հովհ. Թումանյանի տուն-թանգարանին կից հրապարակում, իսկ ներկայացումները` սեպտեմբերի 8-ից-15-ը:

Փառատոնին մասանկցելու են Գերմանիայի, Լիտվայի, Ռուսաստանի, Դանիայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Իրանի և Հայաստանի տիկնիկային թատրոնները:

Փառատոնը կազմակերպում է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը` «UNIMA-Հայաստանը»: