AM
7 Սեպտեմբեր 2012 - 15:45 AMT

Լույս է տեսել Անահիտ Ադամյանի «Աֆորիզմներ և խոհեր» գիրքը

Օգոստոսի 28-ին լույս է տեսել գրող-հրապարակախոս Անահիտ Ադամյանի երկրորդ գիրքը` «Աֆորիզմներ և խոհեր» անվանմամբ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Ադամյանը, հավելելով, որ սա իր առաջին գրքի շարունակությունն է:

Այն պարունակում է գրող-հրապարակախոսի վերջին ստեղծագործությունները` բանաստեղծությունները, աֆորիզմներն ու խոհերը: Առաջին գիրքը, որը լույս էր տեսել 2010-ին, կրում է «Ասես ամեն ինչ ասված է» վերնագիրը: Ի դեպ, երկրորդ գիրքը տպագրվել է 500 օրինակ տպաքանակով` գերազանցելով առաջինը 200-ով:

Երկու գրքերն էլ վաճառվում են Երևանի գրախանութներում: