Սեպտեմբերի 7-ին ՌԴ-ում Հունգարիայի դեսպանատան մոտ կայացել է Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպված ռուս հանրության բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցները վանկարկել են. «Բանտ նստեցրեք մարդասպան Սաֆարովին», «Մենք հարգում ենք հունգարացիներին, սակայն քննադատում ենք ծախու պաշտոնյաներին»:
Այս ակցիայի մասնակիցների հիմնական կոչն այն էր, որ դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր շահադիտական նպատակներով թույլ են տվել Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին, որտեղ նրան ներում և «հերոսի» կոչում է շնորհվել:
Դրա հետ մեկտեղ պիկետի մասնակիցները ընդգծել են, որ իրենք դեմ են հանդես գալիս ոչ թե հունգարացիների դեմ, այլ այն պաշտոնյաների, ովքեր իրենց գործողություններով խայտառակում են Հունգարիան, հաղորդում է ՌՀՄ-ն:
Ակցիայի ավարտից հետո, ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանին ընդունել է Մոսկվայում Հունգարիայի դեսպան Բալինտ Իյդյարտը, ում ակցիայի մասնակիցների կողմից խնդրագիր է շնորհվել:
Արա Աբրահամյանը Մոսկվայում Հունգարիայի դեսպանին պատմել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ համաշխարհային արձագանքի մասին:
Սա ժամանակակից պատմության մեջ առաջին դեպքն է, դատապարտված մարդասպանի գործողությունները հասարակայնորեն գովաբանվում են, և երիտասարդությանը կոչ անում նմանակելու վերջինիս:
Արա Աբրահամյանը տեղեկացրել է դեսպանին, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի Բարի Կաքի Դեսպանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին նամակ է հղել, որտեղ գնահատել է Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին:
Նման հանցագործությունները կանխելու համար` նա նաև խնդրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ըստ արաժանվույն գնահատել Ադրբեջանի ղեկավարության անօրինական գործողությունները և բացատրություն պահանջել այս հարցի վերաբերյալ:
Իր նամակում Աբրահամյանը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունը ՄԱԿ-ի ԱԽ-ում, քանի որ այդպիսի անօրինական գործողությունները կոպտորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը:
Հանդիպմանը Հունգարիայի դեսպանը հաղորդել է, որ կայացած պիկետի և ակցիայի մասնակիցների պահանջների մասիօն տեղեկությունները կհաղորդվեն Հունգարիայի ղեկավարությանը: Նա իր կողմից հավելել է, որ հունգարացիները, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, ամենաբարի զգացմունքներ է տածում հայ ժողովրդի նկատմամբ և սրտանց ամենալավն ու բարին է մաղթում այս հնագույն ժողովրդին:
Նա ընդգծել է, ոչ բավականի լավ գիտի ՀԱյաստանը, քանի որ մի քանի տարի առաջ եղել է այնտեղ պատվիրակության կազմում և մինչ օրս ամենաջերմ հիշողություններն է պահպանել այդ աշխատասեր ժողովրդի հետ շփման մասին: