AM
7 March 2003 - 14:59 AMT

«ԲԱԼԿԱՆՅԱՆ ԵՐԹՈՒՂՈՒ» ՓԱԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ԱԿՏԻՎ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԵՐԿԻՐ

ԱՄՆ Պետդեպարտամենտի «Թմրանյութերի վերահսկման միջազգային ռազմավարության» նոր հաշվետվությունում կա կետ, ըստ որի Ադրբեջանի դարձել է Աֆղանստանից եւ Կենտրոնական Ասիայից Արեւմտյան Եվրոպա թմրանյութերի անօրինական տարանցման երկիր` «բալկանյան երթուղու» բացակայության հետեւանքում, ինչը տեղի է ունեցել նախկին հարավսլավական երկրներում հակամարտությունների արդյունքում: Ինչպես ասվում է Բաքվի «Էխո» թերթում, տեղեկացնում է «Դե-ֆակտո» գործակալությունը, «ԱՄՆ անհանգստացած է Ադրբեջանում թմրանյութերի օգտագործման աճով»: «Պետդեպարտամենտը ոչ միայն նշում է Ադրբեջանում թմրանյութերի օգտագործման աճը, այլեւ ընդգծում է թմրամոլության եւ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարում կտրուկ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը»,- նշվում է հաշվետվությունում: Միեւնույն ժամանակ Պետդեպարտամենտն ընդունում է, որ ադրբեջանական ոստիկանության մոտ անհրաժեշտ սարքավորումների պակասությունը եւ ժամանակակից փորձի պակասը դժվարացնում են թմրանյութերի փոխադրման եւ կանխարգելման աշխատանքը: Իրանա-ադրբեջանական սահմանի վերահսկման հնարավոր ության մակարդակը նույնպես թույլ չի տալիս լուծել այդ խնդիրը, նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաշվետվությունում: