AM
10 Սեպտեմբեր 2012 - 07:46 AMT

Վանաձորի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանը

Ինչպես հաղորդում է Հայաստանի ԿԸՀ կայքը, նախնական տվյալներով Վանաձորի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Դարբինյանի օգտին, ով ներկայացնում է ՀՀԿ-ն, քվեարկել են 21 321 ընտրողներ:

Երկրորդ տեղում Էդիկ Կարախանյանն է, ով հավաքել է 13 091 ձայն, երրորդ տեղում` Կարեն Թումանյանը 4249 ձայնով: