AM
10 September 2012 - 08:56 AMT

Նյու Յորքում ընթանում է բարձր նորաձևության շաբաթը

Ավելի քան 80 հայտնի դիզայներներ և նորաձևության տներ Նյու Յորքում բարձր նորաձևության շաբաթի շրջանակներում 8 օր շարունակ փորձում են որոշել հաջորդ տարվա գարուն-ամառ սեզոնի գլխավոր միտումները:

Ըստ ավանդույթի, շաբաթն անցկացնելու հիմնական վայրը դարձել է նշանավոր Լինքոլն կենտրոնը, սակայն նորաձևության ցուցադրությունները տեղի են ունենում մեգապոլիսի տարբեր հարթակներում:

Խոսելով գալիք սեզոնի միտումների մասին` փորձագետները նշում են, որ թեև էլեգանտ զգեստները, անկասկած, նախկինի նման նորաձև կլինեն, կգերիշխի այսպես կոչված «թուլացած շիկը», որն իր հետ բերեցին Լոնդոնի Օլիմպիական խաղերը:

Փորձագետների խոսքով, 2013-ի գարնանը և ամռանը որոշակի նահանջ կլինի մինիմալիզմից, որը բնորոշ էր անցած սեզոններին, սակայն իրենց զգացնել կտա անցած տարիների տնտեսական ճգնաժամի հետևանքները: Գալիք սեզոնի ամենանորաձև գույներից կլինեն երկնագույնը, ծովի ալիքի գույնը, սևը: