Սեպտեմբերի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն իր 50-րդ հոբելյանական համերգաշրջանը կբացի Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան):
Բացման համերգում նվագախումբը ելույթ կունենա Արենսկու, Գլազունովի, Բլյումենֆելդի ստեղծագործություններով:
Գլազունովի սաքսոֆոնի և լարայինների համար գրված կոնցերտում ելույթ կունենա միջազգային մրցույթի դափնեկիր, սաքսոֆոնահար Գոռ Ղասաբյանը, հայտնում է նվագախմբի մամլո ծառայությունը:






