Սեպտեմբերի 15-ին Մասաչուսեթսի Հայկական գրադարանում և թանգարանում (ALMA) տեղի է ունենալու «Հայերն ու գիրքը» մեկօրյա սիմպոզիումը, հայտնում է թանգարանի մամլո ծառայությունը:
Այն կազմակերպել է Հարվարդի համալսարանի հայագիտության ամբիոնը, ALMA-ն, Հայագիտության ուսումնասիրման ազգային ասոցիացիան, Հայկական մշակութային հիմնադրամը և Տաֆտի համալսարանը:
Սիմպոզիումում ելույթ կունենան հայագետներ, ԱՄՆ տարբեր համալսարանի պրոֆեսորներ:
Միջոցառումը նվիրվելու է Հայ գրատպության 500 ամյակին, մուտքն ազատ է:






