Ամերիկյան սուպերմարկետներում հայտնվել են լոլիկի ապուրի պահածոներ նոր դիզայնով: Ինչպես հաղորդել են այսօր ամերիկյան ԶԼՄ-ները, պահածոների դիզայնում օգտագործվում են աշխարհում ամենահայտնի ստեղծագործություններից մեկի մոտիվները` Էնդի Ուորհոլի «Քեմպբել» ապուրի պահածոներ» նկարների շարքը: Սահմանափակ ապրանքների թողարկումը նվիրված է պոպ-արտի արքայի աշխատանքի 50-ամյակին, որը կազմված է 32 ձեռագործ պատկերներից:
Անսովոր պահածոները վաճառվում են միայն «Target» խանութների ցանցում և արժեն ընդամենը 75 ցենտ: