Թուրքիայի վարչապետ Ռաջիփ Թայիփ Էրդողանը Գաբալայում Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսում անդրադարձել է ղարաբաղյան կարգավորման հարցին: Մասնավորապես, նա հայտարարել է, որ Հայաստանի հետ «սահմանը կբացվի միայն այն բանից հետո, երբ կողմերն ու ԵԱՀԿ Մինսկի խումբը գտնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ»: «Մենք միշտ ենք ասել այդ մասին: Մենք չենք կարող գնալ այդ քայլին»,-ասել է նա՝ հավելելով, որ Ղարաբաղի հարցում «Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին»;