AM
12 September 2012 - 11:13 AMT

Ջիվան Գասպարյանը և ազգային լարային նվագարանների իրանցի վարպետը ելույթ կունենան Լոնդոնում

Դուդուկի մեծ վարպետ Ջիվան Գասպարյանը և ազգային լարային նվագարանների իրանցի վարպետ Հուսեին Ալիզադեն սեպտեմբերի 28-ին միասին ելույթ կունենան Լոնդոնի Barbican Hall-ում:

Ինչպես հայտնում է Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի պաշտոնական կայքը, երաժիշտները կներկայանան դասական և նոր ստեղծագործություններով: Այս համատեղ համերգն առաջինը չէ հայ և իրանցի հայտնի երաժիշտների համար: Նրանք ունեցել են համատեղ համերգներ և միասին կատարել են բազմաթիվ ստեղծագործություններ: