AM
13 September 2012 - 09:08 AMT

Մետրոպոլիտեն-թանգարանը կարող է աշխատել նաև երկուշաբթի օրերին

Մետրոպոլիտեն-թանգարանի տնօրեն Թոմաս Կեմպբելը առաջարկել է 2013-ի հունիսից փոխել թանգարանի աշխատանքի գրաֆիկը և այն բացել նաև երկուշաբթի օրերին: Այս մասին հաղորդվում է The New York Times պարբերականի ArtsBeat բլոգում, փոխանցում է Lenta.ru-ն:

Կեմպբելն ընդգծել է, որ ամեն երկուշաբթի թանգարանը ստիպված է մերժել հազարավոր այցելուների, ինչն, ըստ նրա, սխալ է: Ըստ նրա, այդ պատճառով թանգարանն ի վիճակի չէ սպասարկել իր այցելուներին և առաջարկել է ուշադրություն դարձնել Բոստոսնի Նրբագեղ արվեստների թանգարանի և Մադրիդի Պրադոյի փորձին, որոնք բաց են երկուշաբթի օրերին:

Ներկայումս թանգարանգետները հաշվարկում են, թե որքան կարժենա երկուշաբթի օրերն աշխատելը: