Հոկտեմբերի 7-9-ը Էջմիածնում կկայանա ՅՈւՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքներ» ընկերակցության տնօրենների խորհրդի համագումարը:
Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Էջմիածին քաղաքի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Նիստին մասնակցելու են հոլանդական Բիմսթերի քաղաքապետ և կազմակերպության նախագահ Հարի Բրինքմանը, կազմակերպության փոխնախագահ, Չիլիի Վալփարասիոյի քաղաքապետ Ժորժ Կաստրո Մունոզը, ինչպես նաև եվրոպական բազմաթիվ քաղաքների ներկայացուցիչներ:
Կազմակերպությունը ներառում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընգրկված 238 քաղաք: Պաշտնական լեզուներն են ֆրանսերենը, անգլերենը, իսպաներենը, արաբերենն ու պորտուգալերենը: Այն ունի 7 տարածքային բաժիններ և դրանց քարտուղարություններ:
Կազմակերպության հիմնական նպատակն է համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանումը, քաղաքների միջև համագործակցությունը և այլն:






