AM
15 September 2012 - 14:28 AMT

Օսկարակիր «Արտիստի» ռեժիսորը կարող է զբաղվել հիտլերյան Գերմանիայի մասին ֆիլմի էկրանավորմամբ

«Արտիստ» ֆիլմի համար «Օսկարի» արժանացած ռեժիսոր Միշել Խազանավիչուսը կարող է զբաղվել 30-ականների Գերմանիայի մասին պատմող ֆիլմի էկրանավորմամբ, հաղորդում է Deadline.com պորտալը: Որպես ֆիլմի հիմք է վերցավծ ամերիկացի գրող Էրիկ Լարսոնի «Գազանների այգում» ստեղծագործությունը:

Ֆիլմի պրոդյուսերներից մեկն է Թոմ Հենքսը, ով նաև նկարահանվում է ֆիլմում: