Բրիտանացի մոդել Քեյթ Մոսսն առաջին անգամ կնկարահանվի լիամետրաժ գեղարվեստական կինոնկարում, հաղորդում է The Daily Telegraph-ը:
Նախագծի նախաձեռնողն է մոդելի ընկերուհին` դերասանուհի և գործարար Սեդի Ֆրոսթը: Նրան է պատկանում Blonde to Black կինոընկերությունը, որը կզբաղվի կինոնկարի ստեղծմամբ:
Ավելի վաղ բրիտանացի մոդելն արդեն հասցրել է նկարահանվել փաստագրական ֆիլմերում և հեռուստանախագծերում: