AM
18 Սեպտեմբեր 2012 - 06:23 AMT

«Իրատես de facto». Արցախի ԱԳՆ-ն, հավանաբար, կղեկավարի դաշնակցական Դավիթ Իշխանյանը

Այս օրերին Արցախում կառավարություն են ձեւավորում։ Չնայած կառավարության ղեկավարը նույնն է, բայց նորերի պակաս չկա։

Այս անգամ ղարաբաղյան քաղաքական կյանքում առավել ակտիվ է ՀՅԴ-ն: «Իրատես de facto» -ն գրում է, որ փոխվարչապետը դաշնակցական Արթուր Աղաբեկյանն է, իսկ արտաքին գործերի նախարարությունը, հավանաբար, կղեկավարի դաշնակցական Դավիթ Իշխանյանը։

«Ըստ որոշ տեղեկությունների՝ ՀՅԴ-ի Բակո Սահակյանին պաշտպանելու «գինը» հենց սա է։ Չի բացառվում, որ առաջիկայում այլ պաշտոններում եւս դաշնակցականներ նշանակվեն։ Ի դեպ, առավել ուշագրավ է, որ արտաքին քաղաքական ոլորտը դաշնակցականների ձեռքում է։ Մեր տեղեկություններով, դաշնակցության դրսի կառույցներն այսուհետ բավականին մեծ ջանքեր կգործադրեն հենց Ղարաբաղի քաղաքական կյանքում »,- գրում է թերթը