Ադելը կդառնա Բոնդի մասին նոր ֆիլմի համար թեմայի կատարողը: Լուրերն այն մասին, որ 007 գործակալի մասին նոր ֆիլմի համար երաժշտական թեմայի հեղինակը և կատարողը կլինի բրիտանացի երգչուհին, հաստատվել են: «007 Սքայֆոլ կոորդինատներ» լրտեսական մարտաֆիլմում կհնչի բրիտանացի երգչուհու Skyfall երգը: Այդ մասին հաղորդել է Total Film կայքը, հաղորդում է filmpro.ru-ն:
Ֆիլմը էկրաններ դուրս կգա հոկտեմբերի 26-ին Անգլիայում և նոյեմբերի 9-ին ողջ աշխարհում բոնդիանայի 50-ամյակի առթիվ:
Ժամանակին «բոնդիանայի» ֆիլմերի համար երաժշտական թեմաների կատարողներ են դարձել Թինա Թըրները, Փոլ ՄաքՔարթնին, Շերիլ Քրոուն, Garbage խումբը և այլն: