Ռանուլֆ Ֆայնսը աշխարհի ամենահայտնի հետազոտողներից մեկն է: 65 տարեկան հասակում նա վերելք է կատարել Էվերեստ, ինչպես նաև մասնակցել է «7 մայրցամաք 7 օրում» մարաթոնին: Նա եղել է ամենուր՝ Հարավային բևեռից մինչև Հյուսիսային:
Իսկ այժմ նա որոշել է հատել Անտարկտիդան, այն էլ տարվա ամենախիստ եղանակին: Ձմռանն այստեղ ջերմաստիճանը նվազում է մինչև -90 աստիճան, սակայն բրիտանացուն դա չի կանգնեցնում:
100 տարի առաջ մեկ այլ բրիտանացի Ռոբերտ Սքոթը զոհվեց Անտարկտիդիայի սառույցներում, երբ փորձում էր հատել Հարավային բևեռը: Ըստ Ֆայնսի, նա ուղղակի պարտավոր է պաշտպանել իր երկրի պատիվը:






