AM
19 September 2012 - 13:27 AMT

Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանի գրքի միջազգային ցուցահանդես-վաճառքին

Սեպտեմբերի 24-27-ը Աշխաբադում կկայանա «Գիրքը` համագործակցության ու առաջընթացի ուղի» խորագրով գրքի միջազգային ցուցահանդես-վաճառք: Թուրքմենստանի մայրաքաղաքում հայաստանյան ներկայացուցչությունը կցուցադրի պետպատվերի և պետական աջակցության շրջանակում տպագրված մոտ 200 անուն գիրք: Կցուցադրվեն նաև ոչ պետական հրատարակչությունների թարգմանչական, ռուսալեզու և նոր հրատարակված գրքեր, պատկերազարդ ալբոմներ, գրական հանդեսներ ու պարբերականներ: