AM
20 Սեպտեմբեր 2012 - 07:48 AMT

Բուխարեստում կներկայացվեն «Ուրբաթագիրքը» և Թեոդիկի աշխատությունները

Հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության, Ռումինիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ սեպտեմբերի 21-ին Բուխարեստի Կարոլ Ա-ի անվան կենտրոնական գրադարանում կկայանա հայկական գրքի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարան,ի տրամադրած 3 նշանավոր ձեռագրերի բարձրարվեստ մակետներ, «Ուրբաթագրքի» հուշանվերային կրկնօրինակը, Թեոդիկի «Տիպ և տառ» հանրագիտարանային արժեք ունեցող գրքի կրկնօրինակներ և Բուխարեստի Հայոց թանգարանում և ռումինական այլ հաստատություններում պահվող գրքի նմուշներ: