AM
20 September 2012 - 12:59 AMT

Քլինթ Իսթվուդը ցանկություն է հայտնել դառնալ «Անզսպելիները 3» ֆիլմի ռեժիսորը

Որոշ ժամանակ առաջ հայտնի է դարձել, որ «Անզսպելիները 3» ֆիլմի ստեղծողները բանակցություններ են վարում Նիկոլաս Քեյջի, Հարիսոն Ֆորդի և Քլինթ Իսթվուդի հետ: Բայց վերջինս անսպասելիորեն հայտարարել է, որ կնախընտրեր լինել մարտաֆիլմի ռեժիսորը, որտեղ կհավաքվեին ժանրի լավագույն ներկայացուցիչները, հաղորդում է filmpro.ru-ն:

Քլինթ Իսթվուդը, ով մի քանի «Օսկար» է ստացել լավագույն ռեժիսուրայի համար, վերջին 4 տարում նկարահանել է 5 լիամետրաժ ֆիլմ, բայց ոչ մի անգամ էկրանին չի հայտնվել: Հեռուստատեսային Extra շոուի եթերում պատասխանելով «Անզսպելիները 3» ֆիլմի մասին հարցին` 82-ամյա Իսթվուդը կեսկատակ-կեսլուրջ նշել է, որ կնախընտրեր մասնակցել նախագծին որպես ռեժիսոր. «Ես դեռ ոչ մի նյութ չեմ տեսել, բայց կարծում եմ, ինձ ավելի շատ կսազի ռեժիսորի դերը, հայտարարել է 82-ամյա Իսթվուդը»: