AM
20 Սեպտեմբեր 2012 - 13:20 AMT

Սեյրան Օհանյան. Հայաստանի անկախացումը թույլ տվեց պաշտպանել Արցախը

Հայաստանի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, նվիրված Հայաստանի անկախության 21-ամյակին: «Ցանկացած հայի համար Անկախության օրն ամենանվիրական տոնն է…Ազատությունը նվաճվել է հայ ժողովրդի միասնական կամքի շնորհիվ, մեծ ջանքերի ու զոհերի գնով»,-հայտարարել է ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը՝ ողջունելով ներկաներին:

Ըստ նրա, 21 տարի առաջ պարզ դարձավ, որ Արցախը պահելու միակ միջոցը հայ պետականության վերականգնումն է, ինչ էլ արվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով:

«Անկախությունը թույլ տվեց ժամանակին ու օպերատիվ կերպով գործուն քայլեր ձեռնարկել ոչ միայն պետական կառավարման ժողովրդավարական համակարգի ստեղծման, այլ նաև Հայաստանի ու Արցախի ժողովրդի շահերից բխող արտաքին քաղաքականության իրականացման ուղղությամբ»,-ասել է Օհանյանը:

ՊՆ նախարարի խոսքից հետո տեղի ունեցավ ՀՀ, ԼՂՀ և ՊՆ պետական և գերատեսչական պարգևների հանձնման արարողությունը: