Տեղական ժամանակով 19:30 դրությամբ Հայաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է 1 454 500 ընտրող, որը կազմում է ամբողջ ընտրազանգվածի 62,4%: ԿԸՀ քարտուղար Աննա Ալեքսանյանի խոսքերով` երեւանում քվեարկել է ընտրողների 59,1%-ը: Հանրապետության մարզերում իրադրությունը հետեւյալն է. Արագածոտնում` 57,7%, Արարատում` 65,4%, Արմավիրում` 63,2%, Գեղարքունիքում` 71%, Լորիում` 60%, Կոտայքում` 61,7%, Շիրակում` 59,9%, Սյունիքում` 74,7%, Վայոց Ձորում` 65,9% եւ Տավուշում` 68,9%. Ա. Ալեքսանյանը տեղեկացրել է նաեւ, որ արտասահմանում քվեարկել է Հայաստանի 7204 քաղաքացի, որը կազմում է արտասահմանի հայ քաղաքացիների 45,5 %: