«Մշակույթը մերձեցնում է ժողովուրդներին» փառատոնի շրջանակներում հուլիսի 26-27-ը Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Տուապսեի շրջանում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, Տուապսեի շրջանի հայկական հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառման շրջանակներում հանդես կգան հայ ազգագրական խմբեր, կկայանա հայ դեկորատիվ արվեստի ստեղծագործությունների ցուցահանդես եւ ազգային ճաշատեսակների ցուցահանդես-վաճառք: