AM
21 Սեպտեմբեր 2012 - 13:08 AMT

«Հարսնաքար» ռեստորանային համալիրն այրվում է

«Հարսնաքար» ռեստորանային համալիրն այրվում է: Այս մասին PanARMENIAN.Net-ի խմբագրություն են ահազանգել Ավանի բնակիչները: ԱԻ նախարարությունից հաստատում են տեղեկատվությունը: Ժամը 16.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ավան վարչական շրջանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տանիքում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: