AM
22 Սեպտեմբեր 2012 - 07:32 AMT

Է. Նալբանդյանը կմասնակցի ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին

Սեպտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցելությամբ կժամանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, նույն օրը նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի ելույթը Լոս Անջելեսում գտնվող հեղինակավոր «Համաշխարհային հիմնախնդիրների խորհուրդ» քաղաքագիտական կենտրոնում: Կալիֆորնիայում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի նաև համայնքային կառույցների ղեկավարների հետ:

Լոս Անջելեսից նախարար Նալբանդյանը կմեկնի Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով, հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նախատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը «Հայաստան» Համահայկական հիմնադրամի 20-ամյակին նվիրված միջոցառմանը: