Նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի նախագահ Սերժ Սարգսյանը հերքել է տեղական մամուլում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանի նախագահի ընտրությունների ընթացքում հասարակական կարգը պահպանելու նպատակով Գորիս են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի զինստորաբաժանումները: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, այսօր նա հայտնել է լրագրողներին, որ տվյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ս. Սարգսյանը պարզաբանել է, որ ԼՂՀ-ում պայմանագրային հիմունքներով ծառայողները տեղափոխվել են Գորիս` Հայաստանի նախագահի ընտրություններին մասնակցելու համար` Լեռնային Ղարաբաղում ընտրատեղամասերի բացակայության պատճառով: