AM
24 Սեպտեմբեր 2012 - 08:14 AMT

Աշխարհահռչակ սոցիոլոգ Թոմաս Լուկմանը կմասնակցի ԵՊՀ գիտաժողովին

Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետը Գերմանախոս երկրների նախկին շրջանավարտների միավորման (DAAD Alumni) հետ համատեղ սեպտեմբերի 25-27 կազմակերպում է միջազգային գիտաժողով «Իրականության սոցիալական կառուցակցում. մարդկային հաղորդակցման հնարավորություններն ու ռիսկերը» թեմայով աշխարհահռչակ սոցիոլոգ Թոմաս Լուկմանի մասնակցությամբ:

Միջազգային գիտաժողովի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, ժամը 9:00-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում (ԵՊՀ գլխավոր մասնաշենք, 4-րդ հարկ):

Ֆենոմենոլոգիական սոցիոլոգիայի դասական, սոցիալական կառուցակցման տեսության հիմնադիր, կրկնակի դոկտոր, պրոֆեսոր Թոմաս Լուկմանը «Իրականության սոցիալական կառուցակցում. մարդկային հաղորդակցման հնարավորություններն ու ռիսկերը» միջազգային գիտաժողովին հանդես կգա հատուկ ելույթով: