AM
24 September 2012 - 12:15 AMT

Թուրքմենստանում բացվեց գրքի միջազգային ցուցահանդես-վաճառքը

Սեպտեմբերի 24-ին Աշխաբադում բացվեց «Գիրքը` համագործակցության ու առաջընթացի ուղի» խորագրով գրքի միջազգային ցուցահանդես-վաճառք: Թուրքմենստանի մայրաքաղաքում հայաստանյան ներկայացուցչությունը ցուցադրում է պետպատվերի և պետական աջակցության շրջանակում տպագրված մոտ 200 անուն գիրք: Ցուցադրվում են նաև ոչ պետական հրատարակչությունների թարգմանչական, ռուսալեզու և նոր հրատարակված գրքեր, պատկերազարդ ալբոմներ, գրական հանդեսներ ու պարբերականներ:

Ցուցահանդես-վաճառքը բաց կլինի մինչև սեպտեմբերի 27-ը: