AM
25 Սեպտեմբեր 2012 - 05:58 AMT

«Հրապարակ». Գագիկ Բեգլարյանի եղբոր պաշտոնանկությունը ծրագրվա՞ծ էր

Թերթը գրում է. «Գագիկ Բեգլարյանի եղբորը` Գնումների աջակցման կենտրոնի տնօրեն Հակոբ Բեգլարյանին ազատելուց հետո իշխանությունը գտել է նրան արժանի փոխարինողին: Երեկ կենտրոնի ղեկավար է նշանակվել Արա Գյուրջյանը, ով նախկինում նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր: Տպավորություն է, թե Գնումների աջակցման կենտրոնը, որը 2011 թվականից զուտ տեխնիկական հարցերով է զբաղվում և հասարակական կազմակերպության կարգի մի կառույցի է վերածվել, Հայաստանի իշխանության արատների մաքրագործման հիմքն էր: Ավելին` այս նշանակումն այնքան արագ արվեց, որ տպավորություն ստեղծվեց, թե թեկնածուն վաղուց էր հայտնի, և այս պաշտոնանկությունը վաղուց էր ծրագրված»: