Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների պաշտպանման գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերը գտնվում է ընդդիմության նախագահի թեկնածու, Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիճյանի նախընմտրական շտաբում: Ինչպես տեղեկացրել է «Առկա» գործակալությանը 16 ընդդիմադիր կուսակցությունների մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը, Պ. Այկերը եւ Ս. Դեմիրճյանը քննարկում են մի շարք հարցեր ընտրությունների երկրորդ փուլի առնչությամբ: Ավելի ստույգ տեղեկատվություն կներկայացվի քննարկումների ավարտին: