AM
25 September 2012 - 12:53 AMT

Վրաստանում քվեաթերթիկները կտպագրվեն նաև հայերենով

Վրաստանի ԿԸՀ-ը ձեռնամուխ է եղել խորհրդարանական ընտրությունների համար քվեաթերթիկների տպագրությանը, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 1-ին: Այդ մասին լրագրողներին հաղորդել է ԿԸՀ մամլո խոսնակ Էկա Ազարաշվիլին: Քվեաթերթիկները սկսել են տպել սեպտեմբերի 23-ին և այդ գործընթացը կավարտվի առաջիկա օրերին:

Ինչպես հաղորդել է մամլո խոսնակը, քվեաթերթիկները տպվում են վրացերեն, ադրբեջաներեն, հայերեն լեզուներով: Գործընթացին հետևում են մի քանի ՀԿ-ներ և դիտորդական կազմակերպություններ, հաղորդում է Գրուզիա օնլայնը: