AM
25 September 2012 - 14:29 AMT

Վասիլի Աթաջանյանը նշանակվել է ԼՂՀ նախագահի խորհրդական-ԼՂՀ ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցիչ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր Վասիլի Աթաջանյանին ԼՂՀ նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում նախագահի մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հիշեցնենք, որ Վասիլի Աթաջանյանը զբաղեցնում էր ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը, ինչպես նաեւ վերջին մեկ տարում արտգործնախարարի պաշտոնակատարն էր։