Երեկ «Հրապարակը» տեղեկություն է ստացել, որ «Արմավիա» ընկերությունը սեփականատեր Միկա Բաղդասարովը այն վաճառում է մի իտալական ընկերության: Առայժմ հայտնի չէ, թե ինչ բաժնեմասի մասին է խոսքը, բայց օրերս նա իտալացիներին բերել է իր գրասենյակ և ծանոթացրել աշխատակազմի հետ: Նրա խորհրդական Ժասմեն Վիլյանն ասել է. «Չէի ասի, որ ամբողջությամբ վաճառված է, բայց Բաղդասարովը երբեք չի բացառել, որ կարող է ինչ-որ պահի ընկերությունը վաճառել: Ընդհանրապես նա այդպիսի քաղաքականություն ունի` զարգացնել ինչ-որ մի անհայտ ընկերություն և վաճառել»:






