Սեպտեմբերի 27-հոկտեմբերի 8-ը Կիևում կանցկացվի Ուկրաինայի` ժամանակակից երաժշտական մշակույթի խոշորագույն համագումարը` «Կիև Մյուզիք Ֆեսթ-2012» ХХІІ Միջազգային փառատոնը: Փառատոնի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորներ Էդվարդ Սարոյանի, Էդուրարդ Հայրապետյանի և Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները:
Ինչպես հաղորդում է ՈւՆՆ-ը, «Կիև Մյուզիք Ֆեսթը» Ուկրաինայի ամենազանգվածային և հարգված փառատոններից է, որն առաջին անգամ անցկացվել է 1990թ: Փառատոնն ավանդաբար կազմակերպվում է Ուկրաինայի մշակույթի նախարարության և Կոմպոզիտորների միաության կողմից:
Այս տարի փառատոնը մեկնարկում է սեպտեմբերի 27-ին և կտևի մինչև հոկտեմբերի 8-ը: Հնչելու են ավելի քան 20 երկրների կոմպոզիտորների աշխատանքներ:
Փառատոնի բացումը կկայանա սեպտեմբերի 29-ին, փակումը` հոկտեմբերի 6-ին:






