AM
27 September 2012 - 09:33 AMT

Տավիանի եղբայրների ֆիլմն Օսկարի է առաջադրվել

Պաոլո և Վիտորիո Տավիանի եղբայրների «Կեսարը պետք է մահանա» ֆիլմն Օսկարի է առաջադրվել «Լավագույն ֆիլմ օտար լեզվով» անվանակարգում: Այդ մասին հաղորդում է Agence France-Presse գործակալությունը:

Իտալացի եղբայրների կինոնկարում խոսքը գնում է Հռոմի խիստ ռեժիմի հսկողության բանտերից մեկում Վիլյամ Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» պիեսի էկրանավորման մասին: Դերասաններն իսկական կալանավորներ են, այդ թվում` ցմահ բանտարկյալներ:

2012թ. փետրվարին «Կեսարը պետք է մահանա» ֆիլմը Բեռլինի 62-րդ կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակին` «Ոսկե արջին»:

2007թ. Տավիանի եղբայրները նկարահանել են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արտույտների ագարակը» ֆիլմը, որի գլխավոր դերերում հանդես են եկել Արսինե Խանջյանն ու Պաս Վեգան: