Ավստրալացի երգչուհի Քայլի Մինոուգը տեսահոլովակ է թողարկել իր “Flower” երգի հիման վրա: Երկար սպիտակ կիսաթափանցիկ զգեստով Քայլին բնության աստվածուհու է մարմնավորում, որը լողում է ծովում, քայլում ծառուղիով և գրկախառնվում քամու հետ:
Սև-սպիտակ տեսահոլովակի հեղինակը հենց Քայլին է: Խոսելով հոլովակի ռեժիսուրայի մասին` երգչուհին ասել է. «Ես ուզում էի հոլովակի ռեժիսորը լինել, քանի որ միշտ մեծ ցանկություն եմ ունեցել էկրանավորելու երգերիցս որևէ մեկը»: “Flower” տեսահոլովակը նկարահանվել է օգոստոսին Քորնուոլի ծովափնյա քաղաքում:
“Flower”-ն ընդգրկված է Քայլիի հաջորդ` “The Abbey Road Sessions” ալբոմում, որը կթողարկվի նոյեմբերի 6-ին, հաղորդում է aceshowbiz.com-ը: