Այսօր Ուկրաինայում «ԳոգոլFest»-ում տեղի կունենա «Սերգեյ Փարաջանով. Կոլաժ, ասամբլյաժ, առարկա», հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Նախագիծը ներկայացնում է Սերգեյ Փարաջանովի բացառիկ գեղարվեստական աշխատանքները, որոնք վերաբերվում են 20-րդ դարի արվեստի երեք տեսակներին: Յուրացնելով այդ տեսակները` աշխարհահռչակ ռեժիսոր Փարաջանովը դարձել է 20-րդ դարի վերջի ամենահետաքրքիր եվրոպական նկարիչներից մեկը:
Եռալեզու նախագիծը (ուկրաիներեն, ռուսերեն, անգլերեն) ստեղծվում է Փարաջանովի թանգարանի (Երևան) հետ համագործակցությամբ: Նախագծի խորհրդատուն հայտնի կիևցի նկարիչ Բորիս Եղիազարյանն է: Շնորհանդեսը կկայանա կոլաժային արվեստի «ապակե» թեմայի մինիմալիստական ֆլեշ շոուի ձևաչափով: Հեղինակներն են Դիանա Կլոչկոն, Անտոն Կլոչկոն, Նաում Կրոտկովը: