AM
27 Սեպտեմբեր 2012 - 15:11 AMT

Արշիլ Գորկու և այլ հայ արվեստագետների աշխատանքները` ԱՄՆ համալսարանի ցուցահանդեսում

Նյու Հեյվն համալսարանը հայ արվեստի ցուցահանդես կանցկացնի: Ցուցահանդեսը կազմակերպվում է Մերի Փափազյանի` Հարավային Քոնեքթիքութի պետական համալսարանի 11-րդ ռեկտոր ընտրվելու պատվին: Մերի Փափազյանը Միացյալ Նահանգներում առաջին հայ կինն է, որը քոլեջի կամ համալսարանի ղեկավար է ընտրվում:

Ցուցահանդեսը կբացվի սեպտեմբերի 27-ին Ջոն Լիմանի ցուցադրական արվեստի կենտրոնի Լոբբի պատկերասրահում:

Կցուցադրվեն Աշոտ Բայանդուրի, Արշիլ Գորկու, Սարգիս Համալբաշյանի, Համլետ Հովսեփյանի, Գայանե Խաչատրյանի, Վազգեն Քալաջյանի, Ռուբեն Նաքյանի, Վահան Ռումելյանի, Արարատ և Արթուր Սարգսյանների, Շանուրի, Գեղամ Թազյանի և Փոլ Զենյանի աշխատանքները:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 21-ը, հաղորդում է southernct.edu-ն: