AM
5 March 2003 - 17:31 AMT

ԻՐԵՆՑ ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ Է ԴԻՄԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 2 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու համար իրենց ընտրական իրավունքը վերականգնելու համար Հայաստանի դատարաններ է դիմել արդեն 2 042 քաղաքացի: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունում, 14:00-ի դրությամբ իրենց ընտրական իրավունքը վերականգնելու համար մայրաքաղաքի առաջին ատյանի դատարաններ է դիմել Երեւան քաղաքի 905 ընտրող: Աղբյուրի համաձայն, իրենց ընտրական իրավունքների վերականգնման համար մարզային դատարաններ է դիմել 1137 ընտրող: Նշենք, որ առաջին փուլի ընթացքում իրենց ընտրական իրավունքների վերականգնման համար առաջին ատյանի դատարաններ է դիմել 10 431 մարդ: