AM
28 Սեպտեմբեր 2012 - 05:25 AMT

«Հայկական ժամանակ». Հայաստանը տարբեր միջազգային կազմակերպությունների ութ միլիոն դոլարի անդամավճար է պարտք

Թերթը գրում է, որ Հայաստանը ներկա դրությամբ տարբեր միջազգային կազմակերպությունների պարտք է ութ միլիոն դոլար` անդամավճարների տեսքով: Այս փաստը երեկ հաստատել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շ. Քոչարյանը` ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ:

Նա հրաժարվել է ասել, թե որ կազմակերպությունների անդամավճարների գծով են պարտքեր կուտակվել, փոխարենը մխիթարել է, թե դեռ չի եղել մի դեպք, երբ պարտքերի պատճառով ՀՀ-ն որևէ կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկված լինի: