AM
28 Սեպտեմբեր 2012 - 06:00 AMT

«Հրապարակ». Նախագահ Սարգսյանի այցը Ֆրանսիա կունենա շատ հետաքրքիր դետալ, ինչի մասին նախօրոք չեն ուզում խոսել

Նոյեմբերի սկզբին Սերժ Սարգսյաեը Ֆրանսուա Օլանդի հրավերով կմեկնի Ֆրանսիա: Նախագահական նախորդ ընտրություններից առաջ նա մեծ տուրնեի էր ԱՄՆ, որտեղ հանդիպեց Քոնդոլիզա Ռայսի, Դիկ Չեյնիի, Գեյթսի հետ, հետո մեկնեց Բրյուսել, ապա` Ֆրանսիա: «Կլինի՞ նման տուրնե այս անգամ ևս» հարցին նախագահականին մոտ կանգնած «Հրապարակի» աղբյուրները պատասխանելեն ` ոչ:« Աչքները երևի վախեցած է. Սերժ Սարգսյանը գնացել էր մի Հայաստանից, վերադարձավ մեկ այլ Հայաստան` նրան կազմ-պատրաստ սպասում էր Լևոն Տեր-Պետրոսյանը` որպես իրական այլընտրանք: Նոյեմբերին Սարգսյանը կայցելի միայն Ֆրանսիա: Չնայած ասում են` այցը պարիտետային է. այս օրերին Ֆրանսիայում կլինի Հեյդար Ալիևը: Լավատեղյակները պնդում են, որ այցը կունենա շատ հետաքրքիր դետալ, ինչի մասին նախօրոք չեն ուզում խոսել»,-գրումէ թերթը: