AM
28 Սեպտեմբեր 2012 - 07:39 AMT

Լևոն Տեր-Պետրոսյանը Ֆյուլեի հետ քննարկել է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը

Սեպտեմբերի 27-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրամիության` ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ։Ինչպես հաղորդում է ՀԱԿ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Եվրամիություն հարաբերությունների անցյալը և ապագայի հեռանկարները։

Կողմերն անդրադարձել են նաև ԱԺ 2012թ. ընտրություններից հետո Հայաստանում ձևավորված ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրներին։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Արամ Մանուկյանը և Ավետիս Ավագյանը։