Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է այսօր «Եռաբլուր» հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ դարձած ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այսօր կլրանար Վ. Սարգսյանի 44-ամյակը: «Եռաբլուր» են այցելել նաեւ Հայաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների, մտավորականության ներկայացուցիչները: