Հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան ելույթ կունենա Երևանում: Ժամը 19:00-ին բալերինան «Նոր դար» խորագրով համերգային շոու ծրագրով հանդես կգա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Տոմսերի գները տատանվում են 5-ից 30 հազար դրամի միջև:
Նույն օրը` ժամը 21:30-ին, արտիստուհին ելույթով հանդես կգա Mezzo Classic House Club-ում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին Mezzo-ի լրատվական բաժնից, հանդիսատեսը կկարողանա ականատես լինել Վոլոչկովայի ելույթին` սեղան պատվիրելով 15, 30 կամ 40 հազար դրամով:
Անաստասիա Վոլոչկովան Ռուսաստանի Մարիինյան թատրոնի, Անգլիական Ազգային և Յուրի Գրիգարովիչի բալետային թատրոնների լավագույն պարուհիներից մեկն է համարվում: Բալերինան Սերժ Լիֆարի անվան միջազգային մրցույթի դափնեկիր է, ինչպես նաև արժանացել է «Ոսկե առյուծ» և «Benois de la Danse» մրցանակների: